Այսօր՝ 21.11.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » Հայոց Ցեղասպանություն
01:10
Հայոց Ցեղասպանություն

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին ևսպանվեցին։[փա՞ստ] Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

 

Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետիհովտում։[փա՞ստ] Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայբնակչությունը։[փա՞ստ] Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1007 | Ավելացրեց: MOS | - Վարկանիշ -: 5.0/6
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]