Բարև: Բոլորին շատ տանջող անվճար OK ավելացնելու միջոց, որը վերջապես գործում է, բայց սպասեք, մի շտապեք, շարունակեք կարդալ մինչև վերջ:Նախ ասեմ, որ OK Դուք ավելացնում եք ոչ թե ձեր այժմյան՝ ընթացիկ պրոֆիլին, այլ նոր ստեղծած պրոֆիլում, այսինքն՝ Ձեզ անհրաժեշտ է ստեղծել նոր պրոֆիլ համադասարանցիներում: Մինչև գործողության անցնելը Ձեզ կներկայացնեմ OK վաստակելու ձևը: Քայլերը կցուղադրեմ նկարներով, իհարկե յուրաքանչյուր նկար իր մեկնաբանությամբ: Կարող եք ավելացնել միայն 20 OK, բացարձակ անվճար և անհրաժեշտություն չկա բեռնել ինչ-որ «ապուշ» ծրագիր, որը սովորաբար հանդիպում ենք համացանցում
20 ՕK ստանալու համար անհրաժեշտ է լրացնել նկարում տրված բոլոր կետերը, որից հետո միայն Ձեզ կտրվի 20 անվճար OK:
Հ.Գ. Պրոֆիլը ստեղծելուց հետո պրոֆիլը լրացնելու կետերը կտեսնեք Ձեր պրոֆիլի վերևի աջ հատվածում:
Առաջին քայլը հեռախոսահամարի հաստատումն է: Գրեք Ձեր համարը և սեղմեք
3 րոպեի ընթացքում Դուք կստանաք հաղորդագրություն, որում առկա է 6 թիվ: Թվերը գրեք համապատասխան դաշտում և սեղմեք
Հ.Գ. * Եթե հեռախոսահամարը նշաված է որևէ մեկի պրոֆիլում, ապա տվյալ համարով հնարավոր չի ևս մեկ պրոֆիլ ստեղծել:
Երկրորդ քայլը՝ ավելացնել լուսանկար:
Երրորդ քայլը՝ գտնել 3 ընկեր: Արագ գտնելու համար օգտվեք որոնումից (поиск)
3 օգտվողի ուղարկեք ընկերանալու հայտ (добавить в друзья)
Չորրորդ քայլում նշեք, թե որտեղ եք սովորել և սեղմեք
Վերջին քայլը էլ. հասցեի (mail) հաստատումն է: Եթե դեռ չունեք Ձեր հասցեն, ապա հարկավոր է գրանցել նորը: Կարող եք օգտվել @mail.ru - ից Գրանցել էլ. հասցե
Գրանցվելու համար լրացրեք բոլոր պարտադիր դաշտերը:
Էլ. հասցեն հարկավոր է հաստատել Ձեր պրոֆիլում:
Պահպանելուց հետ ստուգեք Ձեր էլ. հասցեին ստացված հաղորդագրությունը, որում առկա է հասցե, սեղմեք հասցեի վրա՝ հաստատելու համար:
ՎԵՐՋ, ԴՈՒՔ ՈՒՆԵՔ 20 OK
Կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից ՝ փակել պրոֆիլը, օգտագործել խաղերի համար, ակտիվացնել 5+, ակտիվացնել վճարովի սմայլիկները, ուղարկել 2 նվեր՝ այս դեպքում Ձեր հաշիվը կլինի -20 OK, այսինքն՝ Դուք պարտք եք մնում համադասարանցիներին, բայց կարող եք նաև «դեն շպրտել» պրոֆիլը և չվճարել Ձեր պարտքը