Նյութերը ենթաբաժնում: 181 Ցուցադրված նյութերը: 101-110 |
Էջեր: « 1 2 ... 9 10 11 12 13 ... 18 19 » |
Դասավորել ըստ:
Ամսաթվի ·
Անվանման ·
Վարկանիշի ·
Մեկնաբանությունների ·
Դիտումների
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:25
Դիտումներ: 246
Թե հանգչեմ այսօր` առանց հրաժեշտ տալու, այնպես, որ մնա միայն «բարի գիշերդ» կամ «ցտեսությունդ», կհասկանա՞ս, որ ուշ է: Թե վերանամ, հեռանամ, անհետ կորեմ ու էլ չգամ, սիրտդ մի բան կասի՞: Կասի՞, որ պետք է վազեիր դեպ ինձ, ասեիր այն, ինչ լռում ես դարերով, անեիր այն, ինչ թաքցնում ես կիլոմետրերով: Թե էլ գիշեր չլուսացնեմ, կհասկանա՞ս, թե որքան էի սպասում քեզ: Կզղջա՞ս, որ ցավել եմ, սիրտս ցավել է, շունչս կտրվել է անքուն գիշերներից, իսկ աչքերս տխրել են` անդեմ ամբոխներում քեզ փնտրելով: Տանս պատուհանները ճաքել են քո ճամփին նայելով, քայլերս շտապել են, բայց ու՞ր, թե չկաս կողքիս, չկաս անգամ առջևում կամ հետևում. պարզապես չկաս ու երբեք էլ չես եղել: Թե վաղն արդեն իմանաս, որ չկամ այլևս ոչ մի կերպ, թե վաղը վստահ չլինես, որ ինչ էլ պատահի, ես այստեղ կլինեմ, իմ երազներում ու երազանքներում, կհասկանա՞ս, թե որքան ես ճկել ժամանակն ու ինձ: Թե աչքերս էլ փայլ չտան, թե աչքեր էլ չունենամ, թե սիրտս չզարկի ուժգին, շունչս տխրություն չպատմի, մատներս չդողան միայնությունից, չլինեմ, չշնչեմ, չզարկեմ, կզգա՞ս, թե որն է իրական վերջը: Թե կորցնեմ գույներս, քամեմ ժպիտներս, անեծքներ թափեմ, թե ում, չգիտեմ, թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է…
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:25
Դիտումներ: 236
Մենք բաժանվեցինք... Մի խոր լռություն ու մի ցավոտ միայնություն ... հոգու միայնություն ...Երբեմն լռությունն եմ նախընտրում, հանգստացնող է այնքան, երբ չեմ լսում ոչինչ ... Ուզում եմ լռությունը պարուրի ինձ և միայն աչքերիցս կարդաս` հոգումս ինչ է կատարվում ... մեր սիրած երգերն եմ լսում և հիշում, թե ինչքան երազանքներ ունեինք ... ես գրկում եմ հուշերս, հուշերումս` քեզ ..փակում եմ աչքերս, երազում ... աչքերիս առաջ ես գալիս, լուռ նայում եմ աչքերիդ ... չեմ շեղում հայացքս քեզնից թեկուզ մեկ վայրկյան ... ուղղակի աչքերդ եմ նայում և տեսնում հոգիդ ... սիրում եմ պարզությունդ ... հիշում եմ ... երջանիկ էինք միասին, իսկ հիմա իրարից անջատ ու հեռու ... միշտ սրտիս մոտիկ կլինես, կարևոր չէ, որ երազանքներում ես, մեկ է իմ սրտում, հոգում և իմ ողջ էության մեջ ես ... չեմ հասցրել նվիրել քեզ սերս, որն այնքան ամուր եմ պահում սրտումս, որովհետև ամեն անկեղծ բան հիանալի է պահել սրտումդ ... անընդհատ վեճերն ու տխրությունն ավելի են մեծացրել սերս քո հանդեպ, հիմա ես ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես, ուրախությունը պարուրի քեզ, քանի որ սիրում եմ քեզ : Ես լուռ սիրել եմ, իսկ դու սիրուդ մասին միշտ ես բարձրաձայնել և դրանով միայն ժպիտ ես առաջացրել դեմքիս, աչքերիս փայլը միշտ ետ ես բերել` այդ հասարակ դարձաց '' ես քեզ սիրում եմ '' բառերով ... երջանկացրել ես ինձ, փոխարենը արժանացել ես լռությանս ... հուսով եմ ներում ես ինձ ... ես լռում եմ, իսկ իմ փոխարեն աչքերս են խոսում ... խոսուն է լռությունս ... մենք ալևս միասին չենք կարող լինել... Ցտեսություն....
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:25
Դիտումներ: 219
Իրականությու՞ն է, թե՞ երազ , ցավոք չեմ կարող ասել : Ամեն ինչ խառնվել է , անցյալս ինձ հանգիստ չի տալիս : Ուզում եմ նոր կյանք սկսել , բայց չի ստացվում : Ամբողջությանբ պարուրել են ինձ հուշերը , բաց չեն թողնում : Ես միայնակ եմ , ոչ ոք չկա կողքիս , միայն անցյալից մնացած հուշերն են , որ միշտ ինձ հետ են : Ուզում եմ փախչել այդ հուշերից , թաքնվել այնպես, որպեսզի նրանք այլևս չկարողանան գտնել ինձ , ուզում եմ պոկվել անցյալի գրկից և կարողանալ հաջողություն ասել այդ անիծված հուշերին , բայց ցավոք չի ստացվում : Անցյալը ստվերի նման հետապնդում է ինձ , ամեն անգամ փորձում հաստատել գոյությունը իմ սրտում : Երևի ես անզոր եմ , երևի երբեք էլ չեմ կարողանա մոռանալ անցյալս , իսկ այդ դեպքում նոր կյանք սկսել բնավ չեմ կարող : Չէ՞ որ կառուցել երջանիկ ապագա , դժբախտ անցյալի հիմքի վրա , բոլորս էլ անկարող ենք : Իմ կյանքն ամբողջովին կախված է անցյալից , այն իմ կյանքի մի մասնիկն է կարծես : Ես պետք է շարունակեմ ապրել և չվատնել զուր օրեր , ամիսներ և տարիներ՝ այն սպասումով , որ գուցե գա մի օր և անցյալը մենակ թողնի ինձ : Այդ օրը երբեք չի գա , ես արդեն համոզվել եմ : Իմ կյանքի գնացքը շարժվում է առաջ : Ես այլևս չեմ ուզում սպասել հրաշքի , գիտեմ, որ անցյալը միշտ ինձ հետ կլինի , բայց ինչ գնով էլ լինի պետք է գնալ առաջ , չկորցնել ուժերը : Պետք է պայքարել հաջողության համար :
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:24
Դիտումներ: 206
Լռությունը խորին, խորհրդավոր... Լսի'ր, ինչ չքնաղ է լռության սիմֆոնիան... Այն օրորում է օդը տաղտկացած ու ձանձրալի... Ճռճռում է, սվսվում ու մարում, սվսվում ու մարում... Ես սիրում եմ քեզ, լռություն... ♥
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:24
Դիտումներ: 213
Աշունն իր գործն արեց քո օգնությամբ, հասկացա աշնան թախծոտ մեղեդու տխուր հնչյունները, որ միայն մի երգ գիտեն... այն էլ բաժանման..
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:24
Դիտումներ: 216
Ամենավատն այն է, որ ոչ ոքի չես կարող պատմել այն, ինչ կատարվում է քո ներսում....
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:24
Դիտումներ: 199
Moraci u gti,haskaci u araj sharjvi,u misht hishi vor kam.
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:24
Դիտումներ: 217
Հեռվում, շատ հեռվում, ինչ - որ մեկը պատրաստ է սիրել քեզ հարատև, ներել քեզ ամեն ինչ, հավատալ ամեն ինչում, լսել քո լռությունը, հասկանալ քեզ, երբ հոգիդ անձրևում է և երջանկացնել քեզ հնարավորինս և հնարավոր բոլոր սահմաններից դուրս:
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:23
Դիտումներ: 214
Սիրում էիր,Սիրում էի,Սիրում էինք...❤
|
Ավելացրեց: AnKA
Ամսաթիվ 01.04.2013 в 10:23
Դիտումներ: 229
Վերհիշում եմ քեզ հետ ապրած ամեն օրս, ժամս, րոպես, վայրկյաններս: Դրանք ինձ համար այնքան թանկ են: Դրանք մի ամբողջ կյանք են ինձ համար: Ամենաերջանիկը: Հասկանու՞մ ես: Չես հասկանում: Դու ոչինչ էլ չես հասկանում:
|
|