Նյութերը ենթաբաժնում: 369 Ցուցադրված նյութերը: 71-80 |
Էջեր: « 1 2 ... 6 7 8 9 10 ... 36 37 » |
Դասավորել ըստ:
Ամսաթվի ·
Անվանման ·
Վարկանիշի ·
Մեկնաբանությունների ·
Դիտումների
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:22
Դիտումներ: 184
Ես ու դու իրարից կհեռանանք միայն այն ժամանակ, երբ որ քո երեխան իմ փորիկում մեծ կլինի ու կհրի քեզ մի կողմ)
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:21
Դիտումներ: 189
Սիրում եմ քեզ, որովհետև քո ամեն մի հաղորդագրությունը քսան անգամ կարդում եմ.
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:21
Դիտումներ: 174
Ասում են, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Սուտ է: Իմը՝ իմ կյանքը երկարացնողը դու ես ու քո կողքին անցկացրած իմ րոպեները, քեզ հետ հեռախոսով զրուցելու այն վայրկյանները, որոնք ինձ հաճելիորեն ստիպում են լսել ինձ կյանք տվող ձայնդ, ինձ ժպիտ պատճառող քո քաղցր խոսքերը:
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:21
Դիտումներ: 182
Երբ գնացիր, այդ պահին զգացի, թե ինչ դժվար է շնչել առանց քեզ, ինչքան դժվար է քնել առանց քո <<Բարի գիշեր արևս>> ու <<Շատ եմ քեզ սիրում, սիրունս>> խոսքերի: Կարոտում եմ՝ հիշելով, թե ինչպես էիր ինձ գրկում ու տաքացնում ցուրտ ձմռանը, թե ինչ քնքշությամբ էիր բռնում ձեռքս, թե ինչ ուշադիր էիր իմ հանդեպ ու թե ինչքան փոքր էի զգում ինձ քո կողքին:♥
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:21
Դիտումներ: 192
Հա, մենք ամեն օր իրար հետ զրուցում ենք համացացանցով, հեռախոսը չի լռում, բայց քայլել ձեռքդ բռնած, նայել երջանկությունից լցված աչքերիդ, հանկարծակի սեղմվել քո գրկում՝ ասես ունեցածդ ամենակարևոր բանը ես եմ, իրոք հրաշալի է: ♥
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:21
Դիտումներ: 177
Բռնիր ձեռքս: Պինդ: Քո ձեռքերին բնորոշ քնքշությամբ բռնիր...Բռնիր, երբ աչքերս լինեն արցունքներով հեղեղված:
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:20
Դիտումներ: 187
Բռնիր ձեռքս:Բռնիր, երբ սիրտս դադարած կլինի զգալ որևէ բան՝ զգացմունքի նման: Երբ կլինի ամեն ինչ վերջացած ու երբ կտեսնես կոտրված հոգիս, երբ կապրեմ ես սուտ ժպիտը դեմքիս, երբ յուրաքանչյուր բառս աբսուրդ էլ թվա՝ դու բռնիր ձեռքս:
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:20
Դիտումներ: 203
Բռնիր ձեռքս:Երբ հունից դուրս գամ, բղավեմ, գոչեմ ու քեզ մեղադրեմ տանջանքիս համար, մի բան հասկացիր՝ ես եմ բողոքոմ, ես եմ մեղադրում շուրջս բոլորին, ես եմ. բռնիր ձեռքս, ինչքան էլ վանեմ ինձնից ես քեզ, ինչքան էլ փորձեմ կռիվներ փնտրել, ինչքան էլ ասեմ <<չեմ ներում, գնա>>՝ դու բռնիր ձեռքս, որ թեթևանա, քիչ տանջվի սիրտս, որ կարիքդ զգա, ներկայությանդ քիչ-քիչ սովորի:
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:19
Դիտումներ: 197
Բռնիր ձեռքս, որ քո պայքարող ձեռքերի շնորհիվ ես առաջ գնամ, որ քո ժպիտի համար իմ հոգու խորքում ես պայքար սկսեմ: Ձեռքս բռնիր, նայիր աչքերիս, որ էնտեղ կարդամ <<Ես սիրում եմ քեզ>>, ու այնպես արա, որ ապացուցես, որ չկասկածեմ, առիթ չունենամ, որ հիմք ունենալով՝ քեզ ես հավատամ: Քո հոգու խորքում ինձ թե շատ սիրես, երբեք չստես ու միշտ պայքարես, քեզ խոստանում եմ երջանիկ լինես, միայն մինչև վերջ փորձես պայքարել: Բռնիր ձեռքս: Ամուր: Քո ձեռքերին բնորոշ քնքշությամբ բռնիր: Ժպտա...
|
Ավելացրեց: Դեմք
Ամսաթիվ 04.04.2013 в 20:19
Դիտումներ: 201
Դու լավն էիր...Շատ: Ես սիրում էի քեզ...Երևի սիրում էի: Չգիտեմ: Դու ինձ համար ամեն ինչ էիր, քեզ համար պատրաստ էի ամեն ինչ թողնել ու գալ քեզ հետ, պատրաստ էի կողքիդ լինել, անգամ եթե ողջ աշխարհը դեմ լիներ քեզ, եթե ողջ աշխարհն ասեր, որ դու սրիկա ես, հանցագործ, մեկ է՝ կողքիդ կլինեի:
|
|