Շատ մարդկանց համար մեկ գավաթ սուրճը նախաճաշի կարևոր բաղկացուցիչն է, որը թարմություն է ապահովում ամբողջ օրվա համար: Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի տեսակի սուրճի օգտագործումը կօգնի մարդկանց ավելի երկար ապրել:
Հետազոտողներն ուսումնասիրել են հունական Իկարիա կղզու բնակիչներին, ովքեր կարող են պարծենալ կյանքի ամենամեծ տևողությամբ և հայտնաբերել են, որ հունական ձևով եփված մեկ գավաթ սուրճը կարող է մեծ կարևորություն ունենալ սրտանոթային համակարգի առողջության համար: Հենց այդպիսի եզրակացության են եկել SAGE ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:
Հետազոտությունում նշվում է, որ Եվրոպայում ապրող մարդիկ, ովքեր ըմպում են նույն սուրճը, ինչ որ հույները, չեն կարող պարծենալ լավ առողջությամբ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ հունական ձևով եփված սուրճը հարուստ է պոլիֆենոլով և հակաօքսիդանտներով: Այն կոֆեինի համեմատաբար ավելի քիչ չափաբաժին է պարունակում, քան Եվրոպայի երկրներում օգտագործվող սուրճը:
Այս հետազոտությունը նորից ցույց է տվել սննդամթերքի ու սրտանոթային համակարգի գործունեության կապը:
Նշենք, որ Իկարիայի բնակիչների կյանքի միջին տևողությունը 90 տարեկան, երկու անգամ գերազանցում է Եվրոպայի մյուս երկրների բնակչության կյանքի միջին տևողությանը։