Մելբուրնից ինտերնետ-բլոգեր Ժյուստինան Ավստրալիայում ճանապարհորդության ժամանակ որոշել է նկարվել ուխտի հետ և նկարել է այն պահը, երբ ուխտը կծել է նրա գլուխը:
Երիտասարդ աղջիկը և նրա ընկեր Դէյվը անցնելիս են եղել Պերտ քաղաքի արգելանոցներից մեկի կողքով, որտեղ մի քանի ուխտ կար: Աղջիկը` լինելով հիացած կենդանիներով, մոտիկացել է նրանց և փորձել է նկարվել նրանց հետ:
«Ես փորձում էի ինքս ինձ նկարել, և հանկարծ տեսքից անվնաս այդ կենդանին կծել է իմ գլուխը», - պատմել է Ժյուստինան:
Լուսանկարը համացանցում դարձել է իսկական հիթ, այդ պատճառով զույգը որոշել է ներառել այն իր պաշտոնական բլոգում: