Կիթսոլթը քաղաք է Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզում: Այս քաղաքի տները վերանորոգված են, ճանապարհները մաքրված, գործում է էլեկտրականություն եւ ջրագիծ, բայց Կիթսոլթում առաջվա պես չկան բնակիչներ:
Կիթսոլթը գտնվում է աշխարհի ծայրին, ամերիկյան Ալյասկա նահանգից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այն Վանկուվերից գտնվում է 1 440 կիլոմետր հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրը գտնվում է 200 կիլոմետր հարավ:Քաղաքը մասնավոր սեփականություն է եւ այնտեղ կարելի է գնալ միայն սեփականատիրոջ համաձայնության դեպքում:
Քաղաքը կառուցվել է ամերիկյան հանքաևդյունաբերական Phelps Dodge ընկերության եւ մոտակա մոլիբդենի հանքի շնորհիվ: Սակայն բնակեցվելուց 18 ամիս անց, 1982 թ. հեքիաթը ավարտվեց, մոլիբդենի գների կտրուկ անկման պատճառով: Այդ իրավիճակում ինչ մնում էր անել բնակիչներին արագ տեղափոխել են, թողնելով կահույքը եւ մնացած ունեցվածքը: