ԶԼՄ-ներում վերջերս տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական «Լիվերպուլի» հետ, չի համապատասխանում իրականությանը:
Ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ-ն կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում հայ կիսապաշտպանը հայտնել է, որ տեղեկատվությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, ինքը «Շախտյորի» հետ պայմանագիր ունի մինչև 2015 թ. և չի պատրաստվում հեռանալ իր սիրելի ակումբից: