Հիմնվելով Curiosity մարսագնացի կողմից Մարսի հողի անալիզի արդյունքներից ստացված տվյալների վրա՝ գիտնականները պնդում են, որ վաղ անցյալում Կարմիր մոլորակի վրա կյանքի գոյության համար պայմաններ են եղել: Հողի նմուշներում հայտնաբերվել են ազոտի, ջրածնի,թթվածնի, ֆոսֆորի ու ածխածնի հետքերը: Այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ն:
Դա ապացուցում է, որ վաղ անցյալում Մարսի վրա ջուր, հետեւաբար եւ կյանք է եղել: Գիտնականները հայտարարել են նաեւ, որ ստացված տվյալները թույլ են տալիս պնդել, որ վայրում, որտեղից նմուշներ են վերցվել, ժամանակին աղի լիճ է գոյություն ունեցել: