Այսօր՝ 22.11.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 20 » Ժնևյան ավտոսրահի 5 լավագույն կաբրիոլետները
21:57
Ժնևյան ավտոսրահի 5 լավագույն կաբրիոլետները

Կիրակի՝ մարտի 17-ին, ավարտվել է տարվա ավտոմոբիլային կարևորագույն միջոցառումը՝ Ժնևյան ավտոսրահը: Այս մասին հայտնում է Forbes.ua-ը:

Ավտոսրահի աշխատանքային 10 օրերի ընթացքում նորույթներն ուսումնասիրել են ավելի քան 700 հազար այցելուներ:

Պարբերականը ներկայացնում է Ժնևյան ավտոսրահի 5 լավագույն կաբրիոլետները: 

1. Գերմանական Brabus ընկերությունը, որը զբաղվում է Daimler կոնցեռնի ավտոմեքենաների ձևափոխմամբ, ավտոսրահում ներկայացրել էր մի քանի նորույթ, այդ թվում՝ Brabus 800-ը, որը պատրաստված էր Mercedes SL 65 AMG մոդելի հիմքի վրա: Այն երկտեղանոց կաբրիոլետ է՝ 800 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Թափքի հատվածները պատրաստված են ածխաջրածնային մանրաթելերից (մեծ թեթևության և լավ աէրոդինամիկայի համար): 50 սմ տրամագծով անվադողերի հեղինակը Brabus-ի ինժեներներն են: Մեքենան 3.7 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժամ արագություն: Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:

2. General Motors կոնցեռնի ստորաբաժանում հանդիսացող Chevrolet ընկերությունը Ժնևում ներկայացրել է այս տարվա ամենահիթային նորույթներից մեկը՝ Corvette Stingray-ի 7-րդ սերունդը: Մեքենան կվաճառվի երկու տարբերակով՝ տանիքով և առանց տանիքի: Դրանցից առաջինը բրենդը ներկայացրել էր Դեթրոյթի ավտոսրահում, որը տեղի է ունեցել այս տարվա հունվարի կեսին: Կաբրիոլետի ներկայացման համար Chevrolet-ն ընտրել է Ժնևը: Corvette Stingray C7-ն ունի 450 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 6 աստիճանի ավտոմատ կամ 7 աստիճանի մեխանիկական փոխանցումների տուփ, 4 վայրկյանում կարող է զարգացնել 100 կմ արագություն:

3. Ժնևյան ավտոսրահի ևս մեկ այլ նորույթ է Opel Cascada կաբրիոլետը: Այն կառուցված է Opel Astra-ի հիմքի վրա: 4 հոգու համար նախատեսված մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 230 կմ/ժամ: Տանիքը հնարավոր է բացել 17 վայրկյանում:

4. Թուրինյան ItalDesign Giugiaro ընկերությունը Ժնևում ներկայացրել է երկտեղանոց ռոդստեր Parcour Roadster-ը: Մոդելը ներկայացվել է երկու տարբերակով՝ տանիքով և առանց տանիքի: 100 կմ ժամ արագությունը զարգացնում է 3.6 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ:

5. Ճապոնական Toyota-ն և Subaru-ն ավտոսրահում ներկայացրել են երկդուռ FT-86 կաբրիոլետը, որի շարժիչի հզորությունը 200 ձիաուժ է: Մեքենայի ռետրո դիզայնը զարմանալի չէ. այն մշակել է Toyota Boshoku Milan Design-ը՝ Միլանում ճապոնական կոնցեռնի ստորաբաժանումը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 576 | Ավելացրեց: GEGHAM | - Վարկանիշ -: 0.0/0
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]