Այսօր՝ 22.11.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 27 » Ինչպես 7 տարեկան երեխան 1 ամսում ձորը մաքրեց մարմնավաճառներից
23:34
Ինչպես 7 տարեկան երեխան 1 ամսում ձորը մաքրեց մարմնավաճառներից

Երբ մեր երկրում խոսում են կոռուպցիայից,նրա դեմ իբր թե կիրառվող անարդյունավետ պայքարից,և պատճառաբանում թե դրա համար երկար ժամանակ է պետք,դե դա պետք է կատարվի աստճանաբար,քայլ առ քայլ,ամեն անգամ մեկ քայլ առաջ գնալով(ինչպես ասում են մեր Եվրոպացի եղբայրները) և այլն,միշտ հիշում եմ մեր թաղի Մանչոյին: 7 տարեկան էրէխա էր,շատ ակտիվ աշխույժ տղա էր,միշտ ձոր լողանալու գնալուց հետներս տանում էինք:Հաճախ տեսնելով թփերի մոտ կայանող մեքենաներին՝ հարցնում էր,եթե իրենք չեն եկել լողանալու,բա ինչ են անում ,որ միջից էլ չեն ինջնում:Մեր տղերքից մեկն ասեց ,ոչ մի լավ բան, մեր ձորն են պղծում:Մանչոն ասեց,
-որ տենց ա չեմ թողելու սրանք իջնեն մեր ձոր:
Ի զարմանս շատերի իր խոսքի տերն եղավ,երբ կասկածելի մեքենա էր տեսնում բարձրանում եր քարափների վրա ու քարերը շպրտում էր մեքենայի ուղղությամբ ՝գոռալով.<Ես չեմ թողի մեր ձորը պղծեք>: Կարճ ժամանակում էլ ոչ մի մեքենա չէր գալիս,դե արդեն շատերը գիտեին ինչ է սպասում իրենց,շատերին էլ մարմնավաճառներն էին զգուշացնում:
Մի խոսքով ես չեմ ուզում հավատալ,որ այդքան թույլ ենք ու տկար,պայքարելու անընդունակ,որ մի 7 տարեկան երեխու չափ էլ չկանք,ուղղակի պայքարելու համար ցանկություն և կամք է պետք: Նաև մեծ Հույս ունեմ ,որ Մանչոյի նման տղաներ շատ կան և նրանք մեծանալով մարմնավաճառներ քշողից չեն վերափոխվի մարմնավաճառներ բերողի իրենց հարազատ ձոր:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարություն Մնացականյանը

Slaq.am - Լրատվական աղբյուր

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1842 | Ավելացրեց: GEGHAM | - Վարկանիշ -: 4.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]