Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում 14-ամյա Քեյլի Լորին կանխատեսել է իր մահը՝ ճանապարհին ողբերգական միջադեպից մեկ րոպե առաջ: Նա հասցրեց հաղորդագրություն ուղարկել Facebook-ի իր ընկերներին:
Աղջկա հոր ընկեր Սթիվեն Հեյթերը, լինելով հարբած վիճակում, եկել էր Քեյլիին դպրոցից տանելու: Վերականգնելով ողբերգության մանրամասները, ոստիկանները հայտնել են, որ տղամարդն ընթացքի պահին փորձել է հանել ծխախոտը եւ կորցրել է մեքենայի կառավարումը: Մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան ընկել է ջրանցքը, հաղորդում է Life News-ը:
Ավտովթարից մի քանի րոպե առաջ 14-ամյա աղջիկը, վախեցած հոր ընկերոջ վարելու ձեւից, հասցրել է հաղորդագրություն ուղարկել իր ձեռքի հեռախոսից. «Ինձ թվում է, ես շուտով կմահանամ: Հաջողություն ընկերներ»: Աղջիկը հենց դեպքի վայրում մահացել է արյան կորստից:
Սթիվեն Հեյթերին դատապարտել են 6 տարվա ազատազրկման: