Երեխայի դայակը խեղդել է նրան ու ճամպրուկի մեջ դրել
Բրազիլական Պիրաի քաղաքի ոստիկանությունը ճամպրուկի մեջ հայտնաբերել է 6-ամյա երեխայի դի: Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեխայի դայակը, ում վարձել էր երեխայի մայրը:
Հետաքննության վարկածների համաձայն, Սյուզան Ֆիգերեդը երեխային վերցրել է դպրոցից` ուսուցիչներին ասելով, որ անհրաժեշտ է երեխային բժշկի մոտ տանել: Ինչպես ենթադրվում է ոստիկանությունում, կինն այնուհետև երեխային հյուրանոց է տարել, խեղդել, և նրան ճամպրուկով իր տուն տարել:
Դեռևս անհայտ է մնում, թե արդյո՞ք դայակը պատրաստվում էր գումար պահանջել ընտանիքից` սպառնալով ընտանիքին, հայտնում է BBC-ն: