Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 20 » Սուրճը կօգնի ապրել մինչև 90 տարի
21:35
Սուրճը կօգնի ապրել մինչև 90 տարի

Շատ մարդկանց համար մեկ գավաթ սուրճը նախաճաշի կարևոր բաղկացուցիչն է, որը թարմություն է ապահովում ամբողջ օրվա համար: Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի տեսակի սուրճի օգտագործումը կօգնի մարդկանց ավելի երկար ապրել: 

Հետազոտողներն ուսումնասիրել են հունական Իկարիա կղզու բնակիչներին, ովքեր կարող են պարծենալ կյանքի ամենամեծ տևողությամբ և հայտնաբերել են, որ հունական ձևով եփված մեկ գավաթ սուրճը կարող է մեծ կարևորություն ունենալ սրտանոթային համակարգի առողջության համար: Հենց այդպիսի եզրակացության են եկել SAGE ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 

Հետազոտությունում նշվում է, որ Եվրոպայում ապրող մարդիկ, ովքեր ըմպում են նույն սուրճը, ինչ որ հույները, չեն կարող պարծենալ լավ առողջությամբ: 

Հետազոտության հեղինակները նշում են, որ հունական ձևով եփված սուրճը հարուստ է պոլիֆենոլով և հակաօքսիդանտներով: Այն կոֆեինի համեմատաբար ավելի քիչ չափաբաժին է պարունակում, քան Եվրոպայի երկրներում օգտագործվող սուրճը: 

Այս հետազոտությունը նորից ցույց է տվել սննդամթերքի ու սրտանոթային համակարգի գործունեության կապը: 

Նշենք, որ Իկարիայի բնակիչների կյանքի միջին տևողությունը 90 տարեկան, երկու անգամ գերազանցում է Եվրոպայի մյուս երկրների բնակչության կյանքի միջին տևողությանը։
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 961 | Ավելացրեց: GEGHAM | - Վարկանիշ -: 5.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]