Այսօր՝ 16.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 31 » «Քաղաքում» սերիալի Նարեկը
00:32
«Քաղաքում» սերիալի Նարեկը

«Քաղաքում» սերիալի Նարեկը լքել է ամուրիների շարքը Երբեմն լինում են դեպքեր, որ հեռուստաէկրանից լայն հանրությանը ծանոթ այս կամ այն մարդը անձնական որևէ նորություն է ունենում, որը, սակայն, տարբեր պատճառներով դուրս է մնում ժամանցային-տեղեկատվական լրատվամիջոցների ուշադրությունից: Պարզվում է՝ Կամերային երաժշտական թատրոնի դերասան, «Քաղաքում» հեռուստասերիալում նկարահանվող Հայկ Պետրոսյանը, նույն ինքը' Նարեկը, այդ մարդկանց թվին է պատկանում և համալրել է ամուսնացածների շարքը: Այն խոսակցությունները, թե դերասանի նորաստեղծ ընտանիքում շուտով համալրում կլինի, դեռևս չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Հայկի և ընտրյալի՝ բանասիրական կրթությամբ Անիի ծանոթությանը, ապա այն կայացել է հագուստի խանութում, որտեղ Անին որպես վաճառող է աշխատել: Հայկը խոստովանեց, որ այդ օրը տուն դառնալուն պես հասկացել է, որ ցանկանում է նորից տեսնել նրան: «Եկա տուն և զգացի, որ էլի եմ ուզում տեսնել այդ աղջկան: Քսան օր գնում էի այդ նույն խանութ, նայում Անիին և հետո միայն որոշեցի մոտենալ և ասել լուրջ մտադրություններիս մասին»,- ասաց Հայկը: Մեկ տարի հանդիպելուց հետո զույգն անցած տարի օգոստոսին նշանվել է, իսկ ահա ամիսներ անց ՝ հոկտեմբերի 12-ին,օրինականացրել հարաբերությունները: Հայկի և Անիի հարսանիքը հայկական ավանդական, միաժամանակ՝ նորացված եղանակով է եղել: Նախ շատ մտերիմ ընկերներով' քավորի ու քավորկնոջ ուղեկցությամբ գնացել են հարսի հետևից և առանց զուռնադհոլի, «տաշիների» հարսին ուղեկցել եկեղեցի: Չնայած փեսայի հուզմունքին ու հարսի ծաղկեփունջը տանը մոռանալուն' ըստ դերասանի՝ հարսանյաց հանդեսը շատ ուրախ ու հեքիաթային է անցել: «Հայկական ավանդությները շատ գեղեցիկ են, բայց մենք ոչ բոլորն ենք պահպանել՝ միայն լավաշները ուսին գցելու արարողությունն ու մեղր ուտելը: Հարսի հետևից գնացել ենք շատ մտերիմ մարդկանցով, քավորի ու քավորկնոջ հետ, անգամ ծնողներս չեն եղել: Դրսում դհոլ, զուռնա չենք խփել ու «տաշի» չենք գոռացել: Ամենազավեշտալին ծաղկեփունջն էր, որ մոռացել էի տանը»,- ծիծաղով հիշեց դերասանը: Տեր և հնազանդ լինելու խոստումը զույգը տվել է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում և իրենց ամուսնական, համատեղ կարճ կյանքի ընթացքում փորձում պահել իրենց պսակն օրհնած Տեր Սմբատի խորհուրդը: «Մեզ համար շատ կարևոր էր տեր Սմբատի խորհուրդը, որ ամեն պարագայում կիրառում ենք. այն է' ցանկացած իրավիճակում, երբ զգաք, որ չեք հասկանում իրար կամ այլևս մի բան այն չէ, նայեք իրար աչքերի մեջ ու ասեք՝ ներիր ինձ»,- ասաց Հայկը: Զույգը «զագսով» չի ամուսնացել և, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Հայկը, կարևորը սերն ու փոխըմբռնումն են: «Մեզ համար կարևորը սերն է, բայց շուտով «զագսով» էլ կօրինականացնենք մեր ամուսնությունը, քանի որ այդ արարողությունն էլ է գեղեցիկ, նաև փաստաթուղթ կունենաք»,-նշեց դերասանը: Հարսանեկան ամբողջ պատրաստությունը կատարել են միասին' ծնողների և հարազատների օգնությամբ: «Մենք ամեն ինչ միասին ենք արել: Հարսի զգեստն էլ առաջին իսկ հարսանեկան խանութից գնեցինք: Ճիշտ է, ասում են, որ լավ չէ, երբ ամուսնությունից առաջ փեսան տեսնում է հարսնացուին հարսի զգեստով, բայց նման բաների կարևորություն չենք տալիս, և որոշեցինք դա էլ միասին անել»,- ավելացրեց նա: Հայկի և Անիի հարսանեկան խնջույքը շարունակվել է ռեստորաններից մեկում, որին ներկա է եղել մոտ 150 մարդ, որոնց թվում՝ ինչպես զույգի մտերիմներն ու ընկերները, այնպես էլ Հայկի գործընկերները' Հրաչյա Ներսիսյանը, Տաթևիկ Միրզոյանը, Անդրանիկ Անտոնյանը («Քաղաքում» սերիալում մարմնավորում է Ծյապիկին) և այլք: Զույգը ստացել է նվերներ գումարի տեսքով, ոսկյա զարդեր, որոնցից յուրաքանչյուրն էլ կարևոր է իրենց համար: Աշխատանքային զբաղվածության պատճառով զույգը ամուսնական ճամփորդության կմեկնի ամռանը, բայց թե ուր, դեռ չեն որոշել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Nkarner | Դիտումներ: 1086 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 4.0/4
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]