Այսօր՝ 23.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 27 » Ի՞նչ անել եթե ձեր բջջային հեռախոսը ջուրն է ընկել
23:28
Ի՞նչ անել եթե ձեր բջջային հեռախոսը ջուրն է ընկել

Նախ և առաջ եթե նման իրավիճակում եք հայտնվել, իսկույն հեռախոսը ջրից հանելուց հետո հանեք մարտկոցը (ակումուլյատորը): Մի փորձեք կոճակին սեղմելով անջատել այն: Խոնավությունը մտնելով սարքավորումների մեջ կարճ միացում է առաջացնում, ինչն էլ կարող է սարքավորումների փչանալու պատճառ դառնալ: Իսկ սարքավորումներում հոսանքի բացակայությունը բացառում է նրանց մեջ կարճ միացման հնարավորությունը:
Երաշխիքային սպասարկման համար դիմելն անիմաստ է: Պետք է փորձել այն ինքնուրույն վերականգնել:

Պարզեք ձեր հեռախոսի մոդելը, օրինակ Nokia N8, yutube կայքում փնտրեք "disassemblը Nokia N8″ անպայման կգտնեք: Մենք գտանք այս վիդեոն որտեղ մանրամասն ցուցադրվում է Nokia N8 մոդելի հեռախոսի քանդման գարծընթացը,-գրում է Erkusov.am-ը: 

Եթե ձեզ հաջողվեց քանդել հեռախոսը ապա առանձնացրեք հիմնական տպասալը (պլատան) և ընկզմեք այն իզոպրոպանոլով (իզոպրոպանոլային սպիրտ կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից) լցված ամանի մեջ: Այդ լուծույթի մեջ տպասալը պետք է մնա 1 օր: Սպիրտը մտնում է բոլոր այն անցքերը որտեղ հնարավոր է ջուր մնացած լինի և լուծվում է ջրի հետ: Այնուհետև սպիրտի գոլոշիացումից հետո խոնավության հետք անգամ չի մնում: Սպիրտից հանելուց հետո տպասալը խորհուրդ է տրվում դնել, որևէ բաց և տաք տեղ: 2 օր անց հեռախոսը կարող եք հավաքել և փորձել միացնել: Հիմնականում եթե վնասված մասեր չեն լինում հեռախոսը սկսում է նորմալ աշխատել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 508 | Ավելացրեց: GEGHAM | - Վարկանիշ -: 3.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]