Այսօր՝ 23.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 5 » Flora Martirosyan
08:53
Flora Martirosyan

Հայտնի է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը: ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատները NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել:

Դեպքի առթիվ կատարվել է հետաքննություն, որպես երրորդ կողմ ներգրավվել են անկախ բժիշկներ, ովքեր հաստատել են, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել: Դիահերձման եզրակացության մեջ եւս նշված է, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար (accident): Հերքվել են բոլոր այն վարկածները, թե հնարավոր է` հայտնի երգչուհին հիվանդ է եղել, քաղցկեղ է ունեցել, երիկամների խնդիր է ունեցել կամ էլ գիրությունն է պատճառ եղել եւ այլն: Հարազատները նորից շեշտեցին, որ երգչուհին առողջ է եղել, կյանքում դեղ խմած չկա:

Հարազատների փոխանցմամբ`լեղապարկի վիրահատությունից հետո երգչուհու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, սեփսիս, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Սեփսիսն արյան վարակումն է, այն իրենից ներկայացնում է ծանր վարակային հիվանդություն, որն առաջանում է, եթե թարախածին մանրէները թարախային բորբոքման տեղային օջախից տարածվում են հիվանդի բոլոր օրգանների ու հյուսվածքների մեջ: Դրա առաջացման պատճառ կարող է դառնալ վարակված վերքը, ինչպես նաև թարախային օջախը: Հարազատները նշեցին, որ վիրահատության ժամանակ ինչ-որ քայլեր կային, որոնք պետք է արվեին, սակայն չեն արվել: Այժմ հետաքննության տվյալները ամփոփվում են, համապատասխան փաստաթղթերը իմի են բերվում, որպեսզի մոտակա ժամանակում, հավանաբար մինչեւ ամսվա վերջ, դիմեն դատարան:

Մեր տեղեկություններով` Ֆլորա Մարտիրոսյանին «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում վիրահատողները երկու հայ բժիշկներ էին:

Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո կտրուկ վատացել էր նաեւ նրա ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը, որը դեռեւս չի կայունանում: Հարազատները նշեցին, որ նա թոքերի խնդիր ունի, պարբերաբար հիվանդանոց է այցելում եւ բուժումներ ստանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Դեմք | - Վարկանիշ -: 5.0/3
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]