Այսօր՝ 20.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » Ծովային հետեւակայինները օձի արյուն են խմում (Նկարներ)
00:57
Ծովային հետեւակայինները օձի արյուն են խմում (Նկարներ)

Թայլանդի Չոնբուրի նահանգի ռազմակայանում, փետրվարի 20 - ին ԱՄՆ - ի ծովային հետեւակայինները Թայլանդի ծովային նավատորմի հետ համատեղ սկսել են ջունգլիներում գոյատեւելու իրենց վարժանքները: Միջոցառումը տեղի է ունենում «Gold Cobra 2013» համատեղ զորավարժությունների շրջանակներում

11 - օրյա վարժանքներին մասնակցում են ԱՄՆ բանակի 13,000 զինվոր եւ նրա այս ասիական տարածաշրջանի դաշնակիցներ Թաիլանդի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Ինդոնեզիայի եւ Մալայզիայի զինված ուժերը:

«Gold Cobra» կոդային անվանումը կրող վարժանքներում զինվորներին վերապատրաստում են գոյատեւել Հարավային Ասիայի դաժան ջունգլիների պայմաններում: Առաջին հերթին զինվորներին սովորեցնում են աննկատ տեղաշարժվել ջունգլիներում, հետախուզական հնարքներ, ճամբարի տեղակայում արեւադարձային անտառում:

Բացի այդ, թայվանյան եւ ամերիկյան հրահանգիչները զինվորներին սովորեցնում են ինչպես սնունդ գտնել ջունգլիներում: Մասնավորապես, ինչպես սննդի մեջ օգտագործել կոբրա եւ ուրիշ օձեր: Դրա համար անհրաժեշտ է առանձնացնել կոբրայի գլուխը, իսկ հետո օձի արյունը դատարկել ծառայակցի բերանի մեջ: Ըստ հրահանգիչների, օձերի արյունը շատ սննդարար է եւ կարող է զինվորին մի քանի ժամ էներգիայով ապահով:

Նաեւ ԱՄՆ - ի ծովային հետեւակայիններին սովորեցնում են թռչուններ որսալ եւ հում վիճակում դրանք ուտել առանց խոհանոցային պարագաների:
Ի լրումն ջունգլիներում գոյատեւման կուրսերի, մարտական գործողություններ վարելու ցուցումներ են տրվում միջուկային պատերազմի, քիմիական եւ կենսաբանական հարձակման համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 773 | Ավելացրեց: GEGHAM | - Վարկանիշ -: 5.0/1
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]