Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի, ՈՒզում եմ գրկել պատահած մանկան, Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին: Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ, Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր, Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝ Ձեզ ապրելու փող ղրկելու համար: Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված, Որ դեռ ջանում են երևալ ջահել, Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված", Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր: Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես, Պայուսակներով ծանր բեռնված, - Հերիք Դուբայի ճամփեքը չափես, Ինչ է թե տանը չմնան անհաց: Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին Տրտում թախանձել՝ որդիս, մի' գնա. Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին, Կուգան ու կերթան, էսպես չի մնա: Որդուն կորցրած մորը տեսնելիս ՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜". Աղետի գոտու տարապյալներից Ես եմ ամաչում ուրիշի տեղակ: ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց, Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"... Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի... |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |