Այսօր՝ 29.03.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Silva Kaputikyan - Turq patmabanin kardaluc heto Սիլվա Կապուտիկյան - Թուրք պատմաբանին կարդալուց հետո


Ո՞վ է տեսել, որ քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին գույնը
Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ առնի վրան,
Սուտը՝ այսքա'ն երեսպատռած,
Այսքան լկտի ու մե'րկ լինի:


***


Երբ "տասնըհինգ" են ասում,
Ես "թվական" եմ հիշում,
Երբ "լեռնային" են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն՝ ինձնից էլ թաքուն,
"Արդարություն" են ասում,
Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում...