Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Silva Kaputikyan - Te es chem sirum Սիլվա Կապուտիկյան - Թե ես չեմ սիրում


Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արեվը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ , տներ,մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ ,
Եթե չենք սիրում մենք իրարու: