Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Paruyr sevak - govergum em Պարույր Սևակ - Գովերգում եմ Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում, Թե իր մահն է իր իսկ բոցը: Գովերգում եմ ես այն մորը, Որը ծնում և չի հոգում, Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում Նորածընի օրորոցը: Գովերգում եմ ես այն օրը, Որը գալիս ու տալիս է, Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ: Գովերգում եմ ես այն նորը, Որը ոչ ոք չի հորինել... Գովերգում եմ ես այն լավը, Որ մեռնում է նրա մասին չցավելուց, Եվ այն ցավը, Որ ծնվում է շատ սիրելուց. Եվ այն սերը, որ ոչ կույր է, Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր. Գովերգում եմ և այն լուսե գաղափարը, Որ չի դառնում նեղ կաղապար. Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով, Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն Ու բաց անում նոր ճանապարհ... Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել, Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով, Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում, Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի, Այն հնարը, որ չի խաբում, Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու, Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի, Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով... ...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը: Թող բան լինի գովերգելու... |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |