Այսօր՝ 25.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Silva Kaputikyan - Spasumi paher Սիլվա Կապուտիկյան - Սպասումի պահեր


Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռություննեն կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների:
Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ
Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի
Դանադաղում են լուսամուտիս մոտենալով
Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի...
Բայց հեռանում են, հեռանում նորից նրանաք`
Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ,
Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակ
Լուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ..