Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Hovhannes Shiraz - Hayoc lezun Հովհաննես Շիրազ - Հայոց լեզուն Մի հայրենադարձ պատանու Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս, Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս. Էլ հայրենիք ինչո՞ւ եկար, Թե պիտ խոսես օտար լեզվով, Խմես հայոց գինին նեկտար՝ Կենաց կանչես օտար լեզվով, Քաղես հայոց վարդերն ու հեզ՝ Աղջիկ կանչես օտար լեզվով։ Իրավ, քանի լեզու գիտես, Այնքան մարդ ես, իրավն ասին, Բայց որ քո հայ լեզուն չունես, Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին, Որ թողել ես քո մայրենին՝ Հարամ է քեզ հայոց գինին, Հարամ է քեզ աղջիկն հայոց, Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։ Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով Քո ոտքերն էլ գրկե վարդով... ...Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ, Հայոց վշտում դու մեղք չունես, Հալալ է քեզ հողն հայրենի, Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։ Քանզի հայոց վայ սփյուռքում Պանդխտությունն է դեռ պոկում Հայ բերանից հայոց լեզուն, Օտարն հայոց մահն է ուզում, Բայց նա հայ է, ով հովազի Արնախում երախումն էլ Իր մայրենի լեզվով խոսի, Մոր կաթի հետ ծծած լեզվով, Որ հայ գետը ծով ծնի, ծով, Ժխորում էլ Բաբելոնի — Խոսի լեզվով իր մայրենի, Հայոց լեզվով, որ միշտ ջահել, Մեզ բյուր դարեր հայ է պահել։ |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |