Այսօր՝ 26.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Shiraz - Qez vor arnem Հովհաննես Շիրազ - Քեզ որ առնեմ



Քեզ որ առնեմ`էլ չեմ թողնի,

Ես քո ցավը կտանեմ,

Թեկուզ սերդ դժոխք լինի,

Ես քեզ դրախտ կտանեմ:

~*~

Թե աղբյուր ես դու կենդանի,

Ես քեզ ծարավ երաշտն եմ,

Քեզ որ առնեմ`էլ չեմ թողնի,

Աստըծու տեղ կպաշտեմ:

~*~

Բայց թե պաշտեմ Աստըծու պես,

Դու սատանա կդառնաս,

Ինձ կտանես դժոխքն ահեղ,

Դու դրախտում կմնաս . . .