Այսօր՝ 20.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Shiraz - Knoj sirt@ Հովհաննես Շիրազ - Կնոջ սիրտը


Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:

Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ: