Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Paruyr sevak - Xabkanq Պարույր Սևակ - Խաբկանք Իրիկունն է իջնում : Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում: Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում: Լույսերը վառվում են: Դու լույսս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ: Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում): Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ` ինքն կյանքն է քավում... Չէ՛ , սու՜տ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ... չեմ մեռնում առանց քեզ:
|
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |