Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - voskin verstin voski e mnum Պարույր Սևակ - Ոսկին վերստին ոսկի է մնում

Շրթերիս վրա խոսքեր են դողում`
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Ուզում եմ ասել.
-Գթասի՛րտ եղեք,
Եղեք ողորմա՛ծ
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
Ու ներողություն`
Ոչնչի՜ համար,-
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
Անսրտության մեջ մի՛ եղեք համառ...

Շրթեիրս վրա խոսքեր են դողում`
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Հնացա՜ծ խոսքեր,
Հնացա՛ծ,
Ինչես ոսկին է հիմա,
Որով առ ու ծախ արդեն չեն անում,
Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.
Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...