Այսօր՝ 29.03.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Ax,sirts naev nman e karces Պարույր Սևակ - Ախ, սիրտս նաև նման է կարծես...

Ախ, սիրտս նաև նման է կարծես...

Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում.
- ես քեզ եմ ուզում...

Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միակ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..

Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում...

Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շատ է սազում...

Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...