Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Paruyr sevak - Patanqi patanq@ Պարույր Սևակ - Պատանքի պատանքը Եվ շատ ավելի վատթար է ցավը, Քան անարգանքն ու անպատվությունը, Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին: Վե՛հ ու վսեմի՜ն, Լսո՞ւմ եք, տղե՛րք, Վե՛հ ու վսեմի՜ն: Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում, Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜: Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար: Բայց Սահարայի ավազն իսկապես Շինարարական շաղախ չի՜ դառնում. Մանր է չափազանց: Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝ Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար, Հարկավո՜ր ավազ: Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛, Որ հավասար է...(բառը չե՛մ ասում): Եվ բավական չէ՞, Որքան մերպեսին Այլասերեցին այդ պատրանքները՝ Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում): Թե բավական է՝ Հուղարկավորման լռությամբ լռենք Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝ Իբրև նորօրյա աղվեսադրոշմ Սին պատրանքների ճակատի համար... Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ, Աղետն էլ գոնե լավ է այնքանով, Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից: Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում), Որ տարածվում է... խոնավության պես Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով: Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան: Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք, Պատրա՜նք պատանքում: Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի: Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան: Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն, Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի, Այլ սուրբ ավյուն է Ու սուրբ արյուն է, Որ պիտի տա ծիլ Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան, Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես, Այլ իբրև ... պատա՜նք, Որ... պատառոտվի պատանք-պատրանքը Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին: Նո՜ր ոգին, տղերք, Նո՛ր ոգին, նո՜րը...
|
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |