Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել Ու խրատել գիտեմ, անշու՜շտ: Սակայն պատիվ ու փառք նրա´ն, Ով կարող է հոգի վառել , Հուրհրատել մեկ վարկյանում Երկու անսուտ գոյականով Եվ անխարդախ բայով երկու: Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ: Բայց փառք նրա´նց, Ովքեր տիրում են կենտերին, Տիրում այնպե´ս, Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա Ու քառորդում զույգ ստանում Առանց մի կենտ մնացորդի: Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն: Փառք ջղերի՜ն, Որ լարվում են թեթև քամուց, Օվկիանոսի ու երկնքի առևտրից, Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից. Մինչև անգամ քաղաքային բառարանից՝ Ա´յն լվացքից, Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով. Հետք չթողնող այն այրվածքից, Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու Անվանելով իրեն գրիչ, Մաքրությունը՝ թուղթ սպիտակ: Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ: Փառք ու հարգանք ստեղծողի՜ն, Որ գալիս է և ազատում Մեզ...մեզանից Մեզ...մեզանից հատում-զատում, Ապա բերում կրկին զոդում, Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ: Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն, Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն... |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |