Այսօր՝ 26.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Vochinch, vochinch chi patahel Պարույր Սևակ - Ոչինչ , ոչի՛նչ չի պատահել


Ոչինչ , ոչի՛նչ չի պատահել արտասավոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես` նույն տղան,
Միայն` ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:

Ոչինչ , ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկաց մի կույր.
Լոկ զգում եմ ես մանրախոս քո մատներից ,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա~ռն են զգում.

Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես.
Ամառային նույն արևն է և նո՛ւյն փոշին :
Ես զգում եմ` ինչ չգիտես ինքդ էլ գուցե.
-Դադարե~լ ես ինձ սիրելուց,
Բայց... չես սիրում դեռ ուրիշին: