Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Paruyr sevak - Qo patcharov Պարույր Սևակ - Քո պատճառով Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։ Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։ Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։ Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։ Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։ Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի. |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |