Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Paruyr sevak - Du Պարույր Սևակ - Դու Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնում ես ինձ ու հեռանում՝ Լքված տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղունի մեջ ու գերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն...
|
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |