Այսօր՝ 27.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Tumanyan - Tpavorutyunner Հովհաննես Թումանյան - Տպավորություններ

Հա, կյանքում ես միշտ այսպես եմ եղել _
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ,
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել,
Եվ սրռիս խորքից հառաչել եմ «ա՜խ...»

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին _
Մերթ մութ ամպամած, մերթ՝ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շառափուկները ճնշում են իրար...

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերեւ,
Ձեզ անհայտ, գաղտնի տեսնում է շատ բան՝
Ե՛վ մոտ եւ՛ հեռու, եւ՛ փայլուն, եը՛ սեւ...

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին,
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում...

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված լռության ետեւ,
Հազար ականջով ձայներ ոմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթեւ..