Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Misht el siracin patahabar en patahum kyanqum  Պարույր Սևակ - Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում



Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...
Թե կուզես ՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր...
Ու եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...