Այսօր՝ 18.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Avetik Isahakyan - Sonet Ավետիք Իսահակյան - Սոնետ


Գիտեմ, դու մի օր սրտով կարոտած,
Ամպամած մի օր, թախծոտ ու գունատ,
Կգաս դեպի ինձ՝ մեռած, մոռացված,
Ու կուզես տեսնել շիրիմս անզարդ․․․

Ստվերների հետ տրտում իրիկվա
Ես կզգամ թեթև ձայնը քայլերիդ,
Քնքնուշ ձեռներով շիրիմիս վրա
Կփռես գունատ ծաղիկներ վտիտ․․․

Տխուր հայացքդ ինձ կգուրգուրե,
Ձեռքդ կդնես մեղմորեն վրաս,
Կհեկեկաս, ու կհեկեկաս․․․
Ալմաստ արցունքդ հանդարտ կծորե։

Ու ձայնդ կրկին հոգիս կթովե,
Սիրտս կգրկե մի անուշ երազ․․․