Այսօր՝ 27.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Avetik Isahakyan - Asum en Ավետիք Իսահակյան - Ասում են

Ասում են, թե՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:

Բայց, նազելիս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:

ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրս արյուն է լալիս:

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս...