Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Avetik Isahakyan - Kuzei linel Ավետիք Իսահակյան - Կուզեի լինել Կուզեի լինել գարնան արեգակ, Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի, Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ, Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի: Կուզեի լինել երգող շատրվան Եվ երազներդ լուռ օրորեի , Կամ թե ` շողշողուն ոսկի ծիածան , Շուշան ճակատիդ պսակ հյուսեի: Կուզեի լինել ալիքը ծովի Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի, Կամ թե ` լեռների բուրմունքը հովի, Փարթամ մազերդ շոյելու գայի : Կուզեի լինել երկինք աստղավառ Քեզ, ինչպես երկրի շուրջը ,պատեի Հազար ու հազար աչքերով գոհար , Քեզ ` դյութված ,արբած հավերժ նայեի: |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |