Այսօր՝ 27.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Avetik Isahakyan - Tariner heto qez tesa noric Ավետիք Իսահակյան - Տարիներ հետո քեզ տեսա նորից

Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:
Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,
Ես հպարտ ու վես անցա քո մոտով.
Շուրջս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:
Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քու՛յր իմ, ամոքիր սիրտս վշտաբեկ,
Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան...