Այսօր՝ 24.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Exishe Charenc - Mahvan mej ser, siro mej mah Եղիշե Չարենց - Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...