Կայքի մենյուՄինի - չաթՄիացեք մեզ`Մեր հարցումը |
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց - Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին... |
ՄուտոքՄիացեք մեզ`ՎիճակագրությունԸնդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ Ընդհանուր` 32Նորերը ամսվա մեջ` 0 Նորերը շաբաթվա մեջ` 0 Նորերը երեկ` 0 Նորերը այսօր` 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Ադմինիստրատոր՝ 1Գլխավոր մոդերատոր 0 Լրագրող 1 Սովորական այցելու 29 ՆՐԱՆՑԻՑ՝ Տղամարդ: 24Կին: 8 |